Ամերիկուհին մոտ 35 տարի մնացել է բանտում, ուրիշի իրականացրած հանցանքի համար
ԱՄՆ-ի Նևադա նահանգի բնակչուհին սխալմամբ 35 տարի անցկացրել է բանտում։ Այս մասին տեղեկանում ենք The Daily Mail-ից։
Խոսքը գնում է Կետի Վուդսի մասին, ով մեղադրվում էր 1980 թվականին ուսանողուհի Միշել Միտչելի սպանության գործով։2015 թվականին պարզ դարձավ, որ աղջկան սպանել է Ռոդի Հոլբաուերը, ով մի քանի անգամ բռնաբարելուց հետո նոր միայն սպանել է ուսանողուհուն։
Արդյուքնում մոտ 35 տարի կինը բանտում է անցկացրել՝ չիրականացրած հանցանքի համար։ Նրան վճարել են 3 միլիոն դոլար։