Կեյլոր Նավասը տեղափոխվում է «ՊՍԺ»
«Մադրիդի Ռեալ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասը մոտ է «ՊՍԺ» տեղափոխությանը։
Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։ 32-ամյա դարպասապահի աշխատավարձը 4 տարվա համար կլինի 13 միլիոն եվրո։
Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն պայմանագրից։
Ընդգծենք, որ Զիդանը վերադառնալով մադրիդյան ակումբ որոշեց, որ թիմի թիվ 1 դարպասապահը պիտի լինի Տիբո Կուրտուան։