Շենքի փլուզում Նովոսիբիրսկում. կա 2 զոհ, փլատակների տակ՝ ևս 9 շինարար
Նովոսիբիրսկի երկրամասում շինարարական աշխատանքների ժամանակ փլուզվել է կառուցվող շենքը, ինչի հետևանքով փլատակների տակ մնացել է 11 շինարար: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Շենքը փլուզվել է այսօր առավոտյան՝ Մոսկվայի ժամանակով 08:20 րոպեին: Փլուզման ամենահավանական պատճառը աշխատանքների ժամանակ թերացումն է եղել:
Տեղում աշխատող փրկարարները նշում են, որ փլատակների տակ կա 12 շինարար, որոնցից 1-ին հաջողվել է դուրս բերել փլատակների տակից: Փրկարարները գտել են նաև 2 շինարարների, որոնք ցավոք մահացած են եղել: Նշվում է, որ տեղում աշխատում է մոտ 70 շինարար: