Պարզվում է, որ Գրիզմանն ու «Բարսելոնա»-ն համաձայնության են եկել դեռ մարտի 9-ին
«Մադրիդի Ատլետիկո»-ն ցանկանում է ավելի շատ գումար ստաբալ Գրիզմանի տրանսֆերից։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Marca-ն նշում է, որ մադրիդյան ակումբը փաստաթղթեր ունի այն մասին, որ կատալոնական ակումբն ու Գրիզմանը իրար միջև անձնական պայմանագիր համաձայնեցրել են դեռ այս տարվա մարտի 9-ին։
Այս դեպքում կատալոնացիները 80 միլիոն եվրո գումար ավելի պիտի վճարեն։ Միայն հուլիսի 1-ից է ուժի մեջ մտել այն կետը, որ Գրիզմանի տրանսֆերը 200 միլիոն եվրոյից կիջնի մինչև 120 միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ Գրիզմանը մայիսի 15-ին հայտարարեց, որ կլքի ակումբը։