ԱՄՆ-ում նախարար է ազատվել պաշտոնից սեքսուալ սկանդալի պատճառով
Ամերիկայի աշխատանքի նախարար Ալեքս Ակոստան հայտարարել է, որ լքում է իր պաշտոնը։ Այս մասին տեեկանում ենք The Hill պարբերականից։
Նշվում է, որ նախարարի որոշումը կապված է սկանդալի հետ, որ կապված է միլիարդեր Ջեֆֆրի Էպշտեյնի հետ։Դատախազները հայտնել էին, որ նախարարը ներգրավված է 2008 թվականին տեղի ունեցած սեռական գործին։ Ակոսան էլ իր հերթին հայտնել էր, որ չի ցանկանում այս սկանդալը կապ ունենա ներկայիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվան հետ։ Թևամփն էլ հորդորել է Ակոսային դիմում գրել ու դուրս գալ աշխատանքից։
Թրամփը մեկ անգամ չէ, որ բարձր է գնահատել նախարարի կատարած աշխատանքը։