«Ինտեր»-ի ղեկավարները կգան Անգլիա, որպեսզի բանակցեն Ռոմելու Լուկակուի տեղափոխության մասին
Իտալական «Ինտեր»-ը փորձում է գնել Ռոմելու Լուկակուին։
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, իտալական ակումբի ղեկավարներն այս շաբաթ կգան Անգլիա, որպեսզի բանակցություններ վարեն 26-ամյա հարձակվողի տրանսֆերի շուրջ։
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է բաց թողնել նրան 75 միլիոն եվրոյի դիմաց։
Ֆուտբոլիստն ինքն էլ ցանկանում է հեռանալ ակումբից։