Ռուսաստանում տղամարդը տեսախցիկների առաջ դանակով հարձակվել է սուպերմարկետի աշխատակցի վրա (տեսանյութ)
Ռուսաստանում 64-ամյա տղամարդը ձերբակալվել է, քանի որ հարձակվել է սուպերմարկետի դրամարկղի աշխատակցի վրա։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Հարձակումը տեղի է ունեցել Ռուսաստանի Պերմ քաղաքի «Քո» անունը կրող սուպերմարկետում։ Տղամարդը մոտեցել է դրամարկղի աշխատակցին և սկսել դանակով հարվածել, որից հետո փորձել է փախչել խանութից։
Տղամարդուն հետապնդել են, որից հետո ոստիկանները ձերբակալել են նրան։ Ավելի ուշ նա խոստովանել է, որ ցանկանում էր սպանել աշխատակցին։ Տեղի լրատվամիջոցները գրում են, որ տղամարդն այդպիսի ծայրահեղ քայլի է գնացել, քանի որ դեպքից մեկ օր առաջ սուպերմարկետի աշխատակիցը չի ցանկացել սպասարկել նրան։