Խամես Ռոդրիգեսի՝ «Նապոլի» տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի այսօր
«Մադրիդի Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը մոտ է «Նապոլի» տեղափոխությանը։ Իտալական ակումբի սպորտային տնօրեն Կրիստիանո Ջինտոլին Մադրիդում է, որպեսզի վերջին փոքրիկ դետալները կարգավորվի և 27-ամյա կոլումբիացին գա Իտալիա։
Նշվում է, որ արդեն այսօր պաշտոնապես կհայտարարվի Ռոդրիգեսի տրանսֆերի մասին։ Թիմերի միջև մնացել է կարգավորել միայն գումարային մի շարք փոքրիկ հարցեր։
Իսպանական ակումբը ցանկանում է 42 միլիոն եվրո ստանալ Խամեսի տրանսֆերից, իսկ իտալական ակումբը ցանկանում է վարձակալել և հետո նոր գնել։