Պաշտոնական. Ստեֆան Էլ-Շարավին դարձավ «Շանհայ Շենխուա»-ի ֆուտբոլիստ
Ստեֆան Էլ-Շարավին դարձավ «Շանհայ Շենխուա»-ի ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկանում ենք չինական ակումբի պաշտոնական կայքէջից:
26-ամյա իտալացին Չինաստան է տեղափոխվել «Ռոմա»-ից: Տրանսֆերը գնահատվել է 18 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստը 3 տարում կաշխատի մոտ 40 միլիոն եվրո:
Անցած առաջնությունում իտալացի հարձակվողը մասնակցել է 28 հանդիպման և դարձել 11 գոլի հեղինակ: