Դեպքի վայրի զննությամբ այս պահին հայտնաբերվել է 6 այրված դի. Նաիրա Հարությունյանը՝ Արարատի ողբերգական վթարի մասին
Արարատի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով 10 անձ տեղափոխվել է հիվանդանոց: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
«Դեպքի վայրի զննությամբ այս պահին հայտնաբերվել է 6 այրված դի:
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։