Պաշտոնական. Ջանլուիջի Բուֆոնը վերադարձավ «Յուվենտուս»
Իտալացի 41-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը վերադարձավ իր հարազատ ակումբ՝ «Յուվենտուս»: Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքէջից:
Բուֆոնն իր ակումբի հետ կկնքի 1 տարվա պայմանագիր և կստանա 1,5 միլիոն եվրո աշխատավարձ, որից հետո հնարավոր է ստանա պաշտոն ակումբում:
Հիշեցնենք, որ Բուֆոնը նախորդ ամռանը տեղափոխվեց «ՊՍԺ»: