«Միլան»-ը կփորձի գնել Վինիսիուս Ժունիորին
Իտալական «Միլան»-ը ցանկանում է գնել կամ վարձակալել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Վինիսիուս Ժունիորին։ Այս մասին տեղեկանում ենք Milanac.ru կայքից։
Իտալական ակումբը ցանկանում է գնել Վինիսիուսին, իսկ եթե չստացվի, ապա կփորձեն վարձակալել նրան։ Արքայական ակումբի ղեկավարները դեմ չեն վարձակալական հիմունքներով տալ Վինիսիուսին, քանի որ այս տարի նրանք թիմ են բերելու թոփ հարձակվողներ։
Հիեշեցնենք, որ միլանյան ակումբը փորձում է իր թիմ բերել նաև արքայական ակումբի ֆուտբոլիստներ Տեո Էրնանդեսին ու Դանի Սեբալյոսին։