Արգենտինան ավելացրեց իր հակառեկորդը․ հավաքականը 26 տարի է, ինչ տիտղոս չի նվաճել
Արգենտինայի հավաքականը դուրս մնաց Ամերիկայի գավաթի խաղարկությունից։ Այսպիսով լատինաամերիկյան հավաքականն առանց տիտղոսի է արդեն 26 տարի։
Վերջին անգամ արգենտինացիները գավաթ նվաճել են 1993 թվականին, երբ հաղթել են Ամերիկայի գավաթը։
Վերջին այսպիսի անհաջողակ շրջանը եղել է 1959-1978 թվականներին, երբ հավաքականը գավաթ չի նվաճել 19 տարի։