Կիլիան Մբապեն հաստատել է, որ մնում է «ՊՍԺ»-ում
«ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեն չի պատրաստվում այս ամռանը լքել ակումբը։
Նա իր սոցցանցի էջում լուսանկար է հրապարակել փարիզյան ակումբի նոր խաղաշապիկով և լուսանկարի վերևում գրել է․ «Սա 2019-20 խաղաշրջանի «ՊՍԺ»-ն է»։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը փարիզյան ակումբի հետ մինչև 2022 թվականը։
Ընդգծենք, որ Մբապեին ցանկանում է գնել «Մադրիդի Ռեալ»-ը։