Մեքսիկայում ուժեղ կարկուտը սառույցի շերտով պատել է փողոցները
Մեքսիկայի Գվադալահարա քաղաքը ուժեղ կարկուտից հետո ծածկվել է սառույցի շերտով: Այստեղ առաջին անգամ է նման մասշտաբի կարկուտ գրանցվել:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ քաղաքի որոշ շրջաններում կարկուտի շերտի հաստությունը հասել է շուրջ մեկ մետրի: Փրկարարական աշխատանքներ են սկսվել քաղաքում:
Տեղացած հզոր կարկուտի հետևանքով քաղաքի բազմաթիվ փողոցներ փակ են, տասնյակ մեքենաներ մնացել են կարկուտի հաստ շերտի տակ, շինություններ են փլուզվել:
Տուժածների մասին դեռևս որևէ տեղեկատվություն չկա: