Ռուս զինվորականները հետևել են Սև ծովում հայտնված ամերիկյան Carney ռազմանավին
Ռուս զինվորականները հետևել են օրեր առաջ Սև ծովում հայտնված ամերիկյան Carney ռազմանավին:
Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Ամերիկյան կործանիչ ռազմանավին հետևել է ռուսական ռազմանավը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ամերիկյան ռազմանավը Սև ծովի տարածքում երևացել է հունիսի 29-ին:
Նավը մասնակցելու է ռազմածովային զորավարժություններին, որոնք ԱՄՆ-ն իրականացնելու է Ուկրաինայի հետ: