Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին անվանել է «հրաշալի տղա»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո նշել է, որ երկու երկրի միջև պետք է լինի առևտուր։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Թրամփը նշել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային գործակցության սկզբի մասին։ Նա մասնավորապես նշել է․ «Մենք շատ ենք հասունացել։ Մենք սկսել ենք խոսել առևտրի մասին։ Մեր ու Ռուսաստանի՝ երկու հզոր պետությունների միջև պետք է լինի առևտրային կապ»։
Թրամփն ընդգծել է նաև, որ իր ու Պուտինի միջև հանդիպումը լավ հրաշալի անցավ։ Իսկ Պուտինին նա անվանել է յուրահատուկ մարդ և հրաշալի տղա։