Apple ընկերության գլխավոր դիզայները հեռանում է
Apple ընկերության գլխավոր դիզայներ բրիտանացի սեր Ջոնի Այվը հեռանում է Apple-ից, որպեսզի ստեղծի իր ընկերությունը:
Հենց նրա կատարած մեծ աշխատանքի շնորհիվ է, որ Apple-ը ամեն անգամ էլ ավելի էր կատարելագործում իր ապրանքները:
Այվն է գծագրել Mac, iPod և iPhone ապրանքանիշները, նա ընկերությունից կհեռանա տարեվերջին: Apple-ի ներկայիս տնօրեն Թիմ Քուքը անգնահատելի է որակել Այվի կատարած աշխատանքը ընկերությունում: