Նաբիլ Ֆեկիրը կարող է տեղափոխվել «Միլան»
«Լիոն»-ի կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրը կարող է կարիերան շարունակել Իտալիայում: Ինչպես տեղեկանում ենք France Football-ից, իտալական «Միլան»-ը դիտարկում է 25-ամյա ֆուտբոլիստին գնելու տարբերակը: Ֆրանսիացու պայմանագիրն ավարտվում է 2020 թվականին:
Նախորդ ամռանը ֆրանսիական ակումբը Ֆեկիրի տրանսֆերի համար պահանջում էր 70 միլիոն եվրո, սակայն այս տարի այդ գինը նվազել է ու դարձել 40 միլիոն եվրո:
Անցած մրցաշրջանում Ֆեկիրը մասնակցել է 29 հանդիպման և դարձել 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: