Լուլուի արժանի հետևորդը. ԱԺ-ում կրքոտ էր
Ինչեր ասես, որ չի տեսնում 7-րդ գումարման Ազգային ժողովը.
Էլ տրասնգենդեր, էլ ազգակործան սորոսականներ, էլ ազգային արժեհամակարգը պղծող և միասեռականության քարոզիչներ ու էլի էլ-եր...
Տրանսգենդերի սառը ցնցուղը դեռ չմոռացած՝ այսօր զզվանք ու ամոթ զգացինք հերթական խայտառակության համար:
Պարզվում է՝ ծնված և միանգամից կախարդական քայլի օգնությամբ պատգամավոր դարձած՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անի Կարապետյանն, ով իր պատգամավորության ընթացքում ելույթ է ունեցել 0 անգամ, օրինագծերին կողմ է քվեարկել 92, դեմ՝ 13, ձեռնպահ՝ 5 անգամ և հարց է տվել ընդամենը 2 անգամ, նիստին գալուց առաջ մի լավ զարկ էր տվել ոչ թե խելքին, այլ երևակայությանը և որոշել` որքան սեքսուալ կարելի է լինել այսօր:
Չգիտենք՝ իր սեքսուալությամբ Անի Կարապետյանն ում էր ուզում գրավել՝ խորհրդարանի պատգամավորների՞ն, թե օր ու գիշեր աշխատող ու նրա համար մեր հարկերով աշխատավարձ ապահովող հարկատուներիս, սակայն պետք է փաստենք մի շատ կարևոր հանգամանք.
Աղջի'կ ջան, ուշքի՛ արի ու Ազգային ժողով գնա պատշաճ հագնված:
Խորհրդարանում սեքսուլության փոխարեն խե՛լքդ ի ցույց դիր:
Լուլուն ազգին հերիք է...
NEWSPRESS.am