«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբ հարյուրավոր զինծառայողների ծնողներ մեկնել են Արցախ (տեսանյութ)
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է ավանդույթ դարձած միջոցառումը:
Արդեն երկու ամիս գրեթե ամեն շաբաթ Հայաստանի տարբեր կողմերից ավտոբուսներն Արցախ են հասցնում այնտեղ ծառայող զինվորների ծնողներին ու հարազատներին:
Այս անգամ սահմանապահ տղաներին տեսակցելու են գնացել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի և Արարատի մարզի բնակիչները: