Ադրիան Ռաբիոն այսօր կտա իր համաձայնությունը «Յուվենտուս» տեղափոխվելու հարցում
«ՊՍԺ»-ի կիսապաշտպան Ադրիան Ռաբիոյի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուս»-ը: Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից:
Թուրինյան ակումբը ցանկանում է ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերել Ռաբիոյին, ում պայմանագիրն ավարտվում է հուլիսի 1-ին: Նշվում է, որ արդեն այսօր Ռաբիոն իր համաձայնությունը կտա Թուրին տեղափոխվելու հարցում:
Ըստ որոշ աղբյուրների՝ Իտալիայի չեմպիոնը տարեկան պատրաստ է Ռաբիոյին տալ 7 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն նա ցանկանում է ստանալ 10 միլիո եվրո: