5 տարի և 24 միլիոն եվրո աշխատավարձ. Նեյմարը համաձայնեցրել է անձնական պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ
Բրազիլացի հարձակվող Նեյմարը մոտենում է «Բարսելոնա» վերադարձին: Բրազիլացին կարողացել է համաձայնության հասնել անձնական պայմանագրի հարցերում կատալոնական ակումբի հետ: Այս մասին տեղեկանում ենք Diario Sport-ից:
Պայմանագիրը կկնքվի 5 տարով, և Նեյմարը տարեկան կստանա 24 միլիոն եվրո: Այս նույն աշխատավարձն էր ստանում Նեյմարն այն ժամանակ, երբ դեռ կատալոնական ակումբը չէր լքել: Փարիզյան ակումբում նա վաստակում էր տարեկան 37 միլիոն եվրո:
Նշվում է նաև, որ հենց առաջին առաջարկի ժամանակ Նեյմարը համաձայնել է, քանի որ շատ է ցանկանում վերադառնալ իր նախկին թիմ: