«Կտրում ենք, որ չվառվեն». Մաշտոցի պողոտայում բարդիներ են հատվել (տեսանյութ)
Նարեկ Սամսոնյանն ահազանգ է ստացել առ այն, որ Մաշտոցի պողոտայում ծառեր են հատվում: Բնակիչներին ասել են, թե «կտրում ենք, որ չվառվեն»:
Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով լուսաբանել է, թե տեղում ինչ է տեղի ունենում: Թեև Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցները վստահեցնում են, որ դրանք չոր ծառեր են, սակայն Նարեկ Սամսոնյանը նկատում է, որ դրանց մեջ կան նաև կանաչ ծառեր:
Մանրամասները՝ տեսանյութում