ԱՄՆ-ն սև ցուցակ է գցել չինական ևս 5 ընկերությունների
Ամերիկայի Միացյալ Նահանգները չինական Huawei ընկերությունից բացի ևս հինգ չինական ընկերությունների է ընդգրկել «սև ցուցակում»:
Ամերիկյան սև ցուցակում են հայտնվել Chengdu Haiguang Integrated Circuit, Chengdu Haiguang Microelectronics Technology, Higon, Sugon և Ցզյանի համակարգչային տեխնոլոգիաների համալսարանը:
Այս ընկերություններին արգելվել է գնել ամերիկյան ապրանքներ և ծառայություններ: Ամերիկյան ընկերությունները վերը նշված չինական ընկերությունների հետ համագործակցելու համար պետք է հատուկ լիցենզիա ձեռք բերեն: