ԱԻՆ-ը հորդորում է չայցելել «Սատանի կամուրջ» կոչվող գոտի (տեսանյութ)
Արտակարգ իրավիճակների նախարարությունը խնդրում է հունիսի 16-18-ն ընկած ժամանակահատվածում չայցելել «Սատանի կամուրջ» կոչվող գոտի:
«Հարգելի´ քաղաքացիներ
Խնդրում ենք, անվտանգության նկատառումներից ելնելով, ս. թ. հունիսի 16-18-ն ընկած ժամանակահատվածում չայցելել «Սատանի կամուրջ» կոչվող գոտի:
Հալիձոր գյուղին հարակից մոտ 1 հա տարածքում սողանքի ակտիվացման հետևանքով հողազանգվածը փակել է Որոտան գետի հունը:
Սողանքային գոտուց մինչև «Սատանի կամուրջ» կոչվող հատվածը կազմում է 1.5-2 կմ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,-գրված է ԱԻն պաշտոնական կայքում: