Բրիտանիան սկսել է Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու գործի քննությունը
Մեծ Բրիտանիայում սկսվել է Ջուլիան Ասանժին Ամերիկայի Միացյալ Նահանգներ արտահանձնելու գործի քննությունը: Օրեր առաջ ԱՄՆ-ն Ասանժին արտահանձնելու գործընթաց սկսելու վերաբերյալ պահանջ էր ներկայացրել Մեծ Բրիտանիային:
Որոշ փորձագետների կարծիքով՝ այդ գործընթացը կարող է նույնիսկ մի քանի տարի տևել:
Ինքը՝ Ասանժը, այժմ գտնվում է Լոնդոնում՝ բանտում, իսկ այնտեղ հայտնվել էր այն բանից հետո, երբ Էկվադորի դեսպանատունը, որտեղ շուրջ 6 տարի ապաստանում էր Ասանժը, նրան բրիտանական ոստիկանությանն էր հանձնել: