Ինչպես են Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները նշում հաղթանակը. լուսանկար հանդերձարանից
Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2020-ի շրջանակներում J խմբում ուժերը փորձեց Իտալիայից ցավալի պարտություն կրած Հունաստանի ազգային ընտրանու հետ։
Հյուրերի՝ մերոնց կազմում նախ աչքի ընկավ Ալեքսանդր Կարապետյանը՝ 8-րդ րոպեին, ապա հաշիվը կրկնապատկեց Գևորգ Ղազարյանը 33-րդ րոպեին։ Թիմերն այդ հաշվով էլ գնացին ընդմիջման։
Երկրորդ կեսում ակտիվացած հույներին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը. 54-րդ րոպեին աչքի ընկավ Զեկան։ 20 րոպե անց Տիգրան Բարսեղյանը կրկին մեծացրեց հաշվի առավելությունը՝ 3։1։ Ու թեև հույներին հաջողվեց գոլերի տարբերությունը հասցնել նվազագույնի, սակայն 87-րդ րոպեին Ֆորտունիսի խփած գոլից ավել անել տանտերերին չհաջողվեց։
Հունաստան 2։3 Հայաստան։
Հանդիպումից հետո ՀՖՖ ֆեյսբուքյան էջում հրապարակվեց լուսանկար՝ այն մասին, թե ինչպես են մեր տղաները տոնում հաղթանակը։