Մոլդովայի նախագահը չեղարկել է խորհրդարանը ցրելու որոշումը
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը չեղարկել է երկրի խորհրդարանը ցրելու որոշումը: Այդ մասին երկրի ղեկավարը հայտնել է Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ:
Մոլդովայի խորհրդարանն այս տարվա փետրվարից փորձում է կոալիցիա կազմել, հունիսի 8-ին սոցիալիստներն ու ACUM դաշինքը ի վերջո համաձայնության եկան ու կոալիցիա կազմեցին, նույնիսկ նախարարներ նշանակվեցին: Խորհրդարանի ղեկավար էր ընտրվել սոցիալիստների ղեկավար Զինաիդա Գրեչանին, իսկ վարչապետ՝ Մայա Սանդուն:
Մինչ կոալիցիա կազմելը խորհրդարանը փաստացի ղեկավարում էր դեմոկրատների առաջնորդ, բիզնեսմեն Վլադիմիր Պլոխոնյուկը, ով կորցնելով իր դիրքերը՝ Սահմանադրական դատարանի միջոցով փորձում է երկրի նախագահ Իգոր Դոդոնին հեռացնել իր պաշտոնից: Դոդոնը դա որակում է որպես իշխանությունը զավթելու փորձ: