Այս շաբաթ Մաուրիսիո Սարրին կգլխավորի Թուրինի «Յուվենտուս»-ը
Առաջիկա օրերին Լոնդոնի «Չելսի»-ն կհայտարարի թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարիի պայմանագրի խզման մասին։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Չնայած նրան, որ Սարրին դեռ մեկ տարվա պայմանագիր ունի լոնդոնյան ակումբի հետ, սակայն իտալացի մասնագետն ակումբը կլքի անվճար։ Նշվում էր, որ արդեն այս շաբաթ Սարրին կգլխավորի Թուրինի «Յուվենտուս»-ը։
Արդեն այսօր Football Italia–ն նշեց, որ ի պատասխան՝ թուրինյան ակումբը զեղչեր կանի, որպեսզի լոնդոնյան ակումբը գնի Գոնսալո Հիգուաինին։