Հռոմում կարգելվի կիսամերկ ման գալը
Իտալական Հռոմ քաղաքի ղեկավարությունը նոր օրենք է սահմանել քաղաք այցելած զբոսաշրջիկների համար: Այսուհետ Հռոմի հյուրերը պետք է շատ ուշադիր ու զգույշ լինեն քաղաքում:
Նոր օրենքի համաձայն՝ Հռոմում այլևս չի թույլատրվում լողանալ շատրվաններում, կիսամերկ ման գալ, ինչպես նաև արգելվում է հասարակական վայրերում ուտելը և անիվներով ճամպրուկները պատմական հուշարձանների աստիճաններին բարձրացնելը:
Օրենք է ընդունվել նաև Հռոմի բնակիչների համար, որով արգելվում է անհատներին պատմական կերպարների կոստյումներ հագնել և զբոսաշրջիկների հետ գումարի դիմաց նկարվել: