ՄԱԿ-ը 2-րդ աշխարհամարտում Ռուսաստանի տարած հաղթանակը որակել է որպես համամարդկային արժեք
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ընդունել է Ռուսաստանի առաջարկը՝ նացիզմի դեմ տարած հաղթանակը որպես համամարդկային արժեք ճանաչել:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Արևմուտքին մեղադրել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը շրջելու փորձերի մեջ:
Նա հայտարարել էր, որ ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը ռուսաֆոբիան օգտագործում են իրենց քաղաքական նպատակներով և պատրաստ են հանդուրժել նացիստական դրսևորումները, միայն թե երկխոսության չգնան Ռուսաստանի հետ: