Մահացել է դերասան Ալեքսանդր Կուզնեցովը
Ռուս դերասան Ալեքսանդր Կուզնեցովը 59 տարեկանում մահացել է։ Այդ մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, տեղեկացրել է Էմմանուիլ Վիտորգանը։
Նրա խոսքով՝ Կուզնեցովը մահացել է այսօր առավոտյան։
«Շնորհակալություն, որ դու մեզ հետ էիր։ Դու այնպես էիր պայքարում ապրելու համար։ Այսօր՝ սեզոնի փակման ժամանակ, մենք ասում ենք քեզ մեր թանկագին։ Հողը թեթև լինի»,- գրել է Վիտորգանը։
Կուզնեցովը խաղացել է ավելի քան 70 ֆիլմում