ՊԵԿ-ը դիմում է վարորդներին
ՊԵԿ-ը այտարարություն է տարածել ներկրված ավտոմեքենաներով առանց հաշվառման համարանիշերի երթևեկելու վերաբերյալ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․
«Պետական եկամուտների կոմիտեն, արձագանքելով վերջին շրջանում քաղաքացիներից ստացված ահազանգերին, պաշտոնապես հայտարարում է, որ ավտոմեքենաների ներկրման ժամանակ մաքսային մարմինների կողմից տրամադրված որևէ փաստաթուղթ չի կարող հիմք հանդիսանալ օրենքով նախատեսված՝ առանց հաշվառման համարանիշերի երթևեկելու հետևանքով խախտումները չարձանագրելու համար:
Հետևաբար, թյուրիմացություններից խուսափելու նպատակով, ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին կատարել օրենսդրության պահանջները»,- տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։