Վիտալի Կլիչկոն կոչով դիմել է Միխեիլ Սաակաշվիլիին
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, ով նաև «Ուկրաինական ժողովրդավարության ալեանս հանուն բարեփոխումների» կուսակցության ղեկավարն է, առաջարկել է Օդեսսայի նախկին նահանգապետ և Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մասնակցել սպասվող Գերագույն ռադայի ընտրություններին՝ իր կուսակցությունից:
Կլիչկոն տեսաուղերձով դիմել է Սաակաշվիլիին և առաջարկել «իր մեջքը՝ որպես քաղաքական հենարան»: