Վարդան Հարությունյանին ես եմ ծեծել. գնում եմ ներկայանալու իրավապահներին. Գեղամ Մանուկյան
ՀՅԴ անդամ, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ քաղաքական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հայտնեմ, որ երեկ հայտարարություն արած բերանը ամեն տեղ, այդ թվում սոցցանցերում շաղ տված, մեր ազգային արժեքները ստորացնող, Արցախն ու հոգեւոր արժեքները հայհոյող, մանուկների աչքի առաջ պապու վրա հարձակվող ոմն Վարդան Հարությունյանին ես եմ ծեծել։ Մեկն եմ նրանցից, որ դաստիարակչական ապտակ կտայի։ Այժմ գնում եմ Կենտրոն ոստիկանություն, ներկայանալու իրավապահներին»:
Նշենք, որ նմանատիպ գրառումներ արել ու ոստիկանություն են ներկայացել նաև այլ ՀՅԴ-ականներ: