Արարատ Միրզոյանն ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 7-ին` ժամը 13:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։