«Հրապարակ». Իշխանությունն ուսումնասիրում է Հրայր Թովմասանի դոսյեները
«Հրապարակ» թերթը գրում է.
««Իմ քայլի» մեր աղբյուրի փոխանցմամբ` իշխանությունները շտապում են Վահե Գրիգորյանին ՍԴ «մուտքագրել». «Վահեն հեռահար ծրագրով է ՍԴ գնում. չնայած թիմում նաեւ տեղյակ են Հրայր Թովմասյանի դիրքորոշմանը` նա հրաժարական չի տալու»:
«Ունեինք երկու ճանապարհ` ժողովրդին կոչ անել ու շրջափակել ՍԴ-ն, ինչպես ԱԺ-ն ու դատարանները, հրաժարական պարտադրել, սակայն կատեգորիկ որոշվել է այդ ուղին չընտրել»:
Կարծում եք` վեթինգով ինչ-որ բանի կհասնե՞ք։
«Ինչո՞ւ ոչ»:
Ի դեպ, մեր տեղեկություններով, արդեն իսկ ուսումնասիրվում են Հրայր Թովմասյանի «դոսյեները»` արդարադատության նախարար եղած ժամանակվա։ Նրա կողմնակիցները պնդում են` «սրտներն ուզածի չափ թող նայեն»։
«Ճիշտ կլինի, որ իշխանությունները մտածեն իրենց` երբեմնի կալանավորված, գաղտնալսման հերոս Վահեի մասին»,- ասաց իրավաբան մեր զրուցակիցներից մեկը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում