Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին
Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է
Վազող տողեր

Ինչ մտավախություն պետք է ունենա Երևանը՝ ռուս-թուրք-ամերիկյան խճճված հարաբերություններից

Իրադրությունը Հայաստանի շուրջ շարունակում է թեժանալ։ Մի կողմից Իրան-ԱՄՆ առճակատումը, որը սրվում է ժամ առ ժամ, մյուս կողմից՝ Ռուսաստան-Թուրքիա-ԱՄՆ խճճված հարաբերությունները` ռեգիոնալ ընդհանուր պատկերը դարձնում են չափազանց ինտրիգային ու դրամատիկ զարգացումներով լի։

Եթե ԱՄՆ-Իրան առճակատումը հասկանալի է, որովհետև գործ ունենք տասնամյակներ շարունակ իրար հետ խնդիրներ ունեցող երկրների, այսպես ասած՝ նույնիսկ պատմական հակամարտության հետ, որը հերթական սրացման փուլում է գտնվում, ապա Ռուսաստան-Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների մասով ինտրիգը չափազանց մեծ է։

Ամեն բան սկսվեց նրանից, որ Թուրքիան որոշեց Ռուսաստանից գնել Ս-400 զենիթահրթիռային համալիրներ։ ՆԱՏՕ-ի անդամ պետության կողմից ռուսական սպառազինության ձեռքբերումը, անկեղծ պետք է արձանագրել, որ աննախադեպ երևույթ է` հաշվի առնելով Մոսկվա-Բրյուսել (Հյուսիս-ատլանտյան դաշինքի կենտրոնակայան) ու Մոսկվա-Վաշինգտոն հարաբերությունների ներկայիս վիճակը։

Այս համատեքստում հասկանալի է, որ Միացյալ Նահանգները ոչ մի կերպ չի հաշտվում այն մտքի հետ, որ իր ամենից կարևոր դաշնակիցներից մեկը, ի դեմս Թուրքիայի, գնացել է մի քայլի, որը եթե մի փոքր ավելի խիստ պահպանողական դիրքերից մոտենանք, համազոր է դավաճանության։ Առայժմ Վաշինգտոնը բավարարվում է այսպես ասած՝ թեթև սանկցիաներով ու նախազգուշական հայտարարություններով, սակայն Անկարան կարծես թե շարունակում է մնալ անդրդվելի։ Միացյալ Նահանգները պատճառաբանում է, որ ռուսական սպառազինությունները անհամատեղելի են ՆԱՏՕ-ական սպառազինությունների համար ու կարող են ստեղծվել սպառնալիքներ, օրինակ, դաշինքի ավիացիայի համար։

Սակայն Անկարան էլ հակադարձում է, որ նախ՝ Սիրիայում էլ կան Ս-400 համակարգեր, սակայն ամերիկյան ավիացիան թռիչքներ իրականացնում է ու ոչ մի խնդիր չի առաջանում, և ապա, իրենք ռուսական համակարգերը այնպիսի տեղերում կտեղակայեն, որոնք դուրս են ՆԱՏՕ-ի անվտանգային հսկողության դաշտից։ Հենց այս մասին են ընդամենը նախօրեին խոսել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Երկու նախագահները հանդիպելու են հունիսի վերջին՝ ճապոնական Օսակայում կայանալիք G20 գագաթնաժողովի ժամանակ։ Նույն գագաթնաժողովի շրջանակներում հանդիպելու են նաև Էրդողանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Հասկանալի է, որ Թուրքիայի համար ռուսական սպառազինություն ունենալն իր զինանոցում՝ նշանակում է հաղթաթուղթ ընդդեմ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի, որտեղ գործերն այնքան էլ լավ չեն։ Իսկ դա նշանակում է, որ Անկարայի սուվերենիտետի մակարդակը դրանով բարձրանում է։ Մոսկվայի համար, հասկանալի է, որ այս իրադրությունը ձեռնտու է։ Ըստ էության, իրականացվում է ՆԱՏՕ-ի օդային տարածքի ճեղքում՝ Թուրքիայի միջոցով։

Այս ամենի հետ Հայաստանն, իհարկե, ուղղակիորեն կապ չունի, սակայն եթե հարցին անդրադառնանք հայ-թուրքական հարաբերությունների տեսանկյունից, ապա միանշանակ հասկանալի է, որ Մոսկվա-Անկարա մերձեցումը ամենևին Երևանի օգտին չէ, ու կարող է հանուն Անկարայի Մոսկվան հավելյալ ճնշումներ սկսել Երևանի հանդեպ, կամ ավելացնել եղած ճնշումները։

NEWSPRESS.am