Սորոսի գրասենյակի դիմաց ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև քաշքշուկ տեղի ունեցավ (տեսանյութ)
«Սիրելի ոստիկաններ, 10 տարի շարունակ ձեր վրա ցեխ են շպրտել, ձեզ նսեմացրել են, Սորոսն է նսեմացրել»: Այս մասին այսօր հանրահավաքի ժամանակ հայտարարեց Նարեկ Մալյանն այն բանից հետո, երբ Սորոսի «Բաց հասարակությունների հիմնադրամ»-ի գրասենյակի դիմաց ոստիկանները նրան թույլ չտվեցին առաջ գնալ:
Նարեկ Մալյանը փորձում էր ամեն գնով առաջ գնալ, սակայն ոստիկանները նրան արգելում էին։ Ավելին՝ նրան փորձեցին բերման ենթարկել։
Ի վերջո, բանը հասավ քաշքշոցի։ Տեսնելով, որ ոստիկանական պատը չի կարող անցնել, Մալյանը դիմեց ոստիկաններին․ «Երկիրը հանձնեցին օտարներին, հիմա չեք թողնում անցնենք։ Ամո՛թ ա, ես ձեր պատիվն եմ եկել, պահել։ Ձեր վրա են գոռում, էն որ լեզուները 70 մետր ու գոռում են ձեր վրա, էդ ստեղից են ֆինանսավորում»,- դիմեց Մալյանը ոստիկաններին։
Մանրամասները՝ տեսանյութում