Բալթիկ ծովի ափին երևացել է Ամերիկյան ռազմանավ
Ամերիկյան Mount Whitney ռազմանավը դուրս է եկել Բալթիկ ծով։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Նավը մասնակցելու է ՆԱՏՕ-ի վարժանքներին, որոնք տեղի են ունենալու հունիս ամսին։
Ռազմածովային վարժանքներին մասնակցելու են նաև Գերմանիան, Լեհաստանը, Լատվիան, Լիտվան, Շվեյցարիան և Դանիան։ Վարժանքներին մասնակցելու է 12 հազար զինվորական, 44 ռազմանավ և 40 ինքնաթիռ։
Հավաքները կանցկացվեն հունիսի 9-ից 21-ը։