«Ռեալ»-ը պատրաստ է վաճառել Սերխիո Ռամոսին 100 միլիոն եվրոյի դիմաց
Մադրիդի «Ռեալ»-ը չի ցանկանում անվճար բաց թողնել թիմի պաշտպան Սերխիո Ռամոսին:
Ավելի վաղ իսպանական լրատվամիջոցները գրեցին, որ Ռամոսի ու Պերեսի հարաբերությունները լարված են ու իսպանացին ցանկանում է տեղափոխվել և խաղալ Չինաստանում: Եվ ահա այսօր պարզ դարձավ, որ իսպանական ակումբը Ռամոսին պատրաստ է բաց թողնել 100 միլիոն եվրոյի դիմաց:
Նշենք, որ Ֆլորենտինո Պերեսի ու Սերխիո Ռամոսի հարաբերությունները լարվեցին Չեմպիոնների լիգայում «Այաքս»-ի հետ հանդիպումից հետո: