Ձերբակալվել է Լիոնում ահաբեկչություն կազմակերպելու մեջ կասկածվող տղամարդը
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Կրիստոֆ Կաստաները հայտարարել է, որ ձերբակալվել է Լիոնում ահաբեկչություն կազմակերպելու մեջ կասկածվող տղամարդը: Այս մասին տեղեկանում ենք BBC-ից:
Տղամարդը փնտրվում էր նախորդ շաբաթվանից: Հիշեցնենք, որ մայիսի 24-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքի Վիկտոր Հյուգո փողոցի հետիոտնային անցումներից մեկում պայթուցիկ սարք էր պայթել, ինչի հետևանքով 10 մարդ էր տուժել:
Տեսախցիկները ֆիքսել էին, որ պայթուցիկ սարքը փողոցում հեծանվով տղամարդն է թողնում և հեռանում: Ձերբակալվածի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հայտնվում: