Արարատի մարզում քառասունքի արարողությունն ավարտվել է ծեծկռտուք-դանակահարությամբ. կան վիրավորներ. shamshyan.com
Այսօր՝ մայիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի:
Քաղաքացիներն ասում էին. «Վիրավորներից երկուսը հարազատ եղբայրներ են և Մարմարաշենում մասնակցելիս են եղել իրենց հոր քառասունքին: էնտեղ ինչ-ինչ հարցեր են քննարկել ու էստեղ վիճաբանությունը շարունակվել է: Հենց տեսան միլիցեքը եկան, մի քանիսը թռան, իսկ վիրավորներին էլ միլիցեքն ուղեկցել են հիվանդանոց: Հիմա մնում է տաք հետքերով բռնեն դրանց»:
Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են 2 դանակ, որոնցից մեկի բռնակը կոտրված է և վրան կան արնանման հետքեր և դարն ապրած ВАЗ 2106 մակնիշի 35 RV 836 համարանիշի ավտոմեքենա, որի դռների վրա և ավտոմեքենայի ներսում կան արնանման հետքեր:
06-ից մի քանի մետր այն կողմ հայտնաբերվել է Opel մակնիշի 34 MF 224 համարանիշի ավտոմեքենա, սակայն նշված Opel-ը կապ չունի վիճաբանության հետ:
Վարորդը կարմիր լուսացույցի տակ կանգնած է եղել, երբ 06-ը բախվել է օպելին: