Panasonic-ը դադարեցնում է Huawei-ի հետ համագործակցությունը
Ճապոնական Panasonic ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է չինական Huawei ընկերության հետ համագործակցությունը: Հայտարարության մեջ ասվում է, որ ինքը ստիպված է դադարեցնել համագործակցությունը Huawei ընկերության և վերջինիս 68 գրասենյակների հետ՝ կապված ԱՄՆ- ի կողմից արգելքի հետ:
Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Նախորդ շաբաթ Ամերիկան Huawei ընկերությանը, այսպես կոչված սև ցուցակ էր գցել և այսուհետ արգելել ամերիկյան ընկերություններին համագործակցել Huawei ընկերության հետ առանց լիցենզիայի: Ամերիկյան կողմի պնդմամբ, Huawei-ն իր սարքավորումների միջոցով լրտեսություն է իրականացնում և դրա հետ հետագա համագործակցությունը վտանգում է ազգային անվտանգությունը: