«Մենք երբեք չենք ընդունել Ղրիմի միավորումը Ռուսաստանին» Ստյուարտ Պիչ
ՆԱՏՕ-ի ռազմական խորհրդի նախագահ Ստյուարտ Պիչը հայտարարել է, որ իրենք երբեք չեն ընդունել Ղրիմի միավորումը Ռուսաստանի հետ և կոչ է արել Ռուսաստանին իր զորքերը դուրս բերել տարածաշրջանից:
Այս մասին տեղեկանում ենք BBC կայքից: Նա նաև կոչ է արել Ռուսաստանին ազատ արձակել ուկրաինացի նավաստիներին և ուկրաինական նավերը, որոնք ձերբակալվել էին նախորդ տարի Ազովի ծովում:
Հիշեցնենք, որ 2018 թվականին ռուսական կողմը 22 ուկրաինացի նավաստիների էր ձերբակալել, ովքեր, ռուսական կողմի պնդմամբ, երեք նավերով առանց թույլտվության մտել էին Ազովի ծով: