Անտոնիո Կոնտեն կգլխավորի «Ինտեր»-ը
Իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեն կգլխավորի «Ինտեր»-ը: Այս մասին տեղեկանում ենք Goal.com կայքից:
Կայքը նշում է, որ իտալացի մասնագետի ու միլանյան թիմի միջև գրեթե բոլոր հարցերը լուծված են ու առաջիկայում Կոնտեի տեղափոխության մասին կհայտարարվի պաշտոնապես:
Նշվում է, որ Կոնտեի աշխատավարձը տարեկան կկազմի 10 միլիոն եվրո:
Ընդգծենք, որ օրեր առաջ ևս խոսվում էր Կոնտեի ու միլանյան ակումբի մասին, սակայն մի շարք իտալական կայքեր նշում էին, որ եթե Կոնտեն Թուրինից հրավեր ստանա՝ չի գլխավորի «Ինտեր»-ը: