«Ինչուիկ» մանկապարտեզից երեխան «դեմքի բազմաթիվ քերծված վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 20-ին «դեմքի բազմաթիվ քերծված վերքեր» ախտորոշմամբ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա:
Պարզվել է, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել ծնողի կողմից, և նա վնասվածքները ստացել է նույն օրը՝ Երևան քաղաքի Չարենցի փողոցում գործող «Ինչուիկ» մանկապարտեզում:
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Երեխայի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:
Ոստիկանությունը պարզում է, թե ինչ հանգամանքերում է երեխան վնասվածքներ ստացել:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: