Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին
Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է

Արմեն ջան, Արփի ջան, մեկ ա՝ ես չեմ պատկերացնում, որ իմ երկիրն առանց ձեզ ավելի հզոր կլինի. Թևան Պողոսյան

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

««Իմ խղճի վրա չի նստում».

երևի շատ երկար սպասված հայտարարություն, որի համար հիմա իսկապես ուրախ եմ։ Ուրախ եմ, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր դասեր քաղելով՝ սովորում են։

Իսկ հիմա՝ մի քիչ հեռվից։ 2013 թվականին ՀՀԿ-ն առաջին անգամ սկսեց խոսել սահմանադրական փոփոխությունների մասին։ Այո, դա իրենց նախընտրական ծրագրում բացակայող կետ էր, բայց սկսեց խոսել։ Հուսամ, հենց ՀՀԿ-ի այն դեմքերը, ում «խղճի վրա չի նստում» հիմա, հարցեր կտան իրենց։ Նման հույսի հիմքն այն է, որ ես վստահ եմ, որ իրենք Հայաստանը սիրող տեսակ են, Հայաստանի համար կռիվ տվող տեսակ են։ Ես իրենց հետ կգնամ հետախուզության, չնայած որևէ ակնկալիք չունեմ, որ իրենք ինձ հետ կգան։

Իրենց որոշումը միշտ հարգանքով կընդունեմ ։ Կասեք, թե սրանից հետո ի՞նչ հարգանք։ Այո՛, հարգանք, քանի որ հասկանում եմ, որ իրենք քաղաքական պայքարի մեջ են։ Կգա՞ն այդ պայքարի արդյունքում իշխանության, թե՞ ոչ: Կարևոր չի, բայց իրենք պայքարի մեջ են, և լավագույնն այդ պայքարի ընթացքում սովորել կարողանալն է։ Այո՛, տղեք ու աղջիկներ, ձեր ամենակոշտ պայքարը իմ սովորելու ու սխալներից խուսափելու լավագույն աղբյուրն է։ Ինձ հենց այդ է պետք։

Իմ շատ սիրելի բողոքող ընկերներ, ոչ ընկերներ, բարեկամներ կամ ընդհանրապես չընդունողներ,

Երբ դուք սրտանց ու սրտացավությամբ եք խոսում բացերի մասին, ես հասկանում եմ, որ դրանից կարելի է սովորել։ Երբ ժամանակին հլու ու հնազանդ, միաձայն, միանձնյա իշխանական բևեռ էիք Հայաստանում ձևավորում, երբ ձեզ ասում էին, որ լսելու ունակություն չունեք և չեք փորձում զարգացել, երբ արհամարհելը օրինաչափ էր դարձել, երբ այլ կարծիք քննարկելը ժամանակի կորուստ էիք համարում, թերևս անկեղծորեն չէիք հասկանում այդ ամենի երկարաժամկետ հետևանքները։ Իսկ ուրախ եմ, որ այդ վերաբերմունքի բացասական ու սխալ լինելը հիմա դուք լավագույնն եք հասկացել, ու հուսամ, այն օրը, երբ նորից կգաք իշխանության, այս դասը լավ սովորած կլինեք։
Եթե հիշողությունն ընտրովի չլինի, այլ ամբողջական, ու ինչ-որ չափով ժամանակագրական՝ օր, դեպք, ժամ, վիճակ, գործողություն, արած ու չարած գործողություն, ապա ես կսկսեմ հավատով լցվել, որ մի օր Հայաստանում քաղաքական կյանքը նորից կվերականգնվի։

Այսօր ինձ համար իսկապես ուրախալի իրադարձություններն են, քանի որ լսելու, քաղաքական հարգանք դրսևորելու և ինքնագնահատական տալու վարքագիծ է դաստիարակվում։

Մի քիչ էլ՝ այլ թեմայից։ Ամեն օր լսելով ՀՀԿ ու իրենց մերձավորների գնահատականները Սահմանադրական երաշխավորի մասին՝ ինքս ինձ հարց եմ տալիս՝ «Եթե այսպիսի արդյունք եմ ուզում, ի՞նչ գործողություն եմ անելու»։ Հազար բան է մտքովս անցնում, բայց երբ վերլուծում եմ առկա իրավիճակը, ցանկությունս ու գործողության հասնելու ռեսուրսներս, հասկանում եմ, որ ունեմ-չունեմ, երկու գործիք ունեմ, քանի որ դրանցից դուրս ինքս եմ դառնալու Սահմանադրության խախտող։

Հանկարծ զանգ ես ստանում, ու պարզվում է, որ ուզածներն այն է, որ Նախագահն անի այն, ինչ կարող էր անել ՀՀ նախագահը մինչ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունը։ Սա նշանակում է, որ կողքիդ կանգնած շատ հարազատ ու լուրջ մարդիկ նույնպես ճիշտ չեն պատկերացնում ո՛չ այսօրվա Նախագահի իրավական լիազորությունները, ո՛չ էլ քաղաքական ռեսուրսը։ Բայց իրական զավեշտն այն է, որ ժամանակին, երբ օրենք էիք ընդունում, ինքներդ մոռացել էիք զսպման ու հավասարակշռման անհրաժեշտությամ մասին։ Հուսամ, սա կլինի ամենագլխավոր դասը բոլորիս համար։

Մենք որպես հասարակություն պետք է սովորենք ապրել ոչ միայն այսօրվա օրով, այլև ապագա ցանկացած հնարավոր իրավիճակի պատկերացմամբ, ու գիտակցենք, որ այդ նույն ապագայում էլ միասին պետք է հաղթահարենք մեր խնդիրները։ Բա մի հատ մտածեիք, որ «լսի, բա որ գլխներիս մի հատ «հասնի», ի՞նչ ա լինելու»... Հիմա այդ պահն է: Մտածե՞լ էիք այն ժամանակ այս մասին: Եվ միգուցե հիմա ժամանակն է այլոց մեջ մեղավորներ փնտրելու փոխարեն վերլուծել ու հասկանալ, թե ժամանակին մեզանից յուրաքանչյուրն ինչ դերակատարում է ունեցել այն գործընթացներում, որ այսօր հանգեցրել են նման իրավիճակի։

Դե ինչ՝ դասեր ու դասեր.... Բայց նորից կրկնեմ՝ ես ուրախ եմ, որ այս ամենի արդյունքում մենք հնարավորություն ենք ստանում ինչպես պատռել դիմակներ, այնպես էլ հասկանալ, որ ապագայի համար ձևավորվում են քաղաքական գործիչներ, ձևավորվում է փայլուն ու ուժեղ ընդդիմություն ունենալու հնարավորություն, ինչպես նաև լուրջ ու հայրենասեր իշխանություն։

Արմեն ջան, Արփի ջան, ու էլի շատ հարազատ ջաններ, ինչպես նաև մի քանի ոչ-ջաններ,

Մեկ ա՝ ես չեմ պատկերացնում, որ իմ երկիրն առանց ձեզ ավելի հզոր կլինի: Ո՛չ, հենց ձեզանով ենք նաև ավելի հզոր: Բայց լավ հասկանալով ձեր քննադատությունները՝ հասկանում եմ նաև, որ եթե դուք այսօր նորից իշխանություն լինեիք, ապա նույն այդ ձեր քննադատությունները հնչեցնելու էին ձեր ընդդիմադիրները: Գիտեմ, որ դուք էլ եք լավ հասկանում, ու մի տեսակ հույս ունեմ, որ գիտակցելով բոլոր ձեր նախկին բացերն ու սխալները, կօգնեք ապագայում էլ ավելի հզոր Հայաստան կառուցելու։

Ես հուսով եմ, որ ազնիվ խոսքս ձեզ ոչ թե նեղացնելու է, այլ պարզապես կոչ է անելու մեղադրական իրավիճակից դուրս գալ ու կոնստրուկտիվ դաշտ մտնել։ Ես իրականում պատասխան չեմ ակնկալում, այլ արդյունք։ Ազատ եք ցանկացած խոսք ինձ ասելու։ Ես հանգիստ եմ վերաբերվում, քանի որ այն մարդկանց, ում հետ ճանապարհ եմ անցել, հաց եմ կիսել, «ցավի ոտը կոտրել» կամ խնդիր եմ լուծել, փորձում եմ չկորցնել։ Մեկ անգամ չէ, որ ասել եմ, ես համարում եմ, որ մենք պետք է սովորենք միասին ապրել ու առաջնորդվել ոչ թե «լավ ու վատ հայ», այլ «շատ ու քիչ հայ» նշանաբանով, որպեսզի կառուցենք մեծ Հայաստան: Բայց այս պարագայում ընտրությունը միայն իմը չի, այլ նաև ձերը։

Հասկանում եմ, որ շատերը կզարմանան, միգուցե չընկալելով ինչի մասին է այս ամենը, կհիասթափվեն: Ոմանք կարող են գնահատել, մի մասն էլ կուրախանա։ Բայց մեր դասը խորն է, ու փորձենք մեր դասը սովորելով, միասին դառնալ առնվազն մի պատվիրանի իրական հետևորդ՝ վարվի՛ր ուրիշների հետ այնպես, ինչպես կցանկանայիր, որ ուրիշները վարվեն քեզ հետ։

Ու իմ ասած՝ դուխով»: