«Ես չեմ մեկնի Եվրոպալիգայի եզրափակչին». Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու: Այս մասին տեղեկանում ենք ֆուտբոլիստի ֆեյսբուքյան էջից, որտեղ այսօր գրառում է կատարել Մխիթարյանը:
Նա մասնավորապես նշել է.
«Քննարկելով բոլոր տարբերակները՝ մենք ստիպված էինք դժվարին որոշում կայացնել այն մասին, որ ես չեմ մեկնի Եվրոպալիգայի եզրափակչին: Սա խաղ է, որը հաճախ չի լինում ֆուտբոլիստների կյանքում, և ես պետք է խոստովանեմ, որ շատ եմ ցավում եզրափակիչը բաց թողնելու համար: Ես երկրպագելու եմ իմ խաղընկերներին: Եկեք գավաթը տուն բերենք»:
Հիշեցնենք, որ սա երրորդ հանդիպումն է եվրագավաթներում, որ Մխիթարյանը պետք է խաղա Բաքվում, սակայն բաց է թողնում: